Հայաստանը կողմ է ցանկացած ենթակառուցվածքի զարգացմանը․ նախարարը՝ Նախիջևանի երկաթգծի բացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը կողմ է ցանկացած ենթակառուցվածքի զարգացմանը։

Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ ո՞ր կազմակերպություններն են իրականացնելու մաքսային ծառայության վերահսկողություն Նախիջևանով երկաթուղային գծի բացման դեպքում, որի մասին խոսել էր Շառլ Միշելը՝ ասելով երկաթգծի բացման դեպքում դիմելու են միջազգային մաքսային կազմակերպություններին:

«Աշխարհում կան շատ հայտնի կազմակերպություններ, դրանցից մեկը նախատեսված էր Վրաստանի և Աբխազիայի դեպքում կարգավորումներ իրականացնելու համար, շվեյցարիական ընկերություն էր, բայց կան նաև ֆրանսիական և մի շարք այլ ընկերություններ, որոնց տրված փաստաթղթերը մեծ վստահություն են վայելում ամբողջ աշխարհում։ Այդ ընկերություններից պետք է լինի։ Աբխազիայի դեպքում սխեման հետևյալն էր․ ելքի ու մուտքի հատվածում պետք է ընկերության զննման կետեր դրվեին, որոնք կփոխարինեն մաքսատան ֆունկցիային, և իրենք կատարեին ամբողջ ընթացքը։ Բայց դա չաշխատեց, ու մենք հիմա չենք կարողանում երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել Աբխազիայի տարածքով»,- ասաց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի համար կարևոր է, քանի որ 30 տարի թե՛ ֆիզիկական առումով, այսինքն՝ դպրոցներ, ճանապարհներ, թե՛ ոչ ֆիզիկական՝ գիտություն, կրթություն, մշակույթ, որևէ ներդրումներ չի արվել։




Լրահոս