
Արևմտյան երկրներն առաջարկում են Հայաստանին «քշել ռուսներին, սահմանապահներին և հեռացնել ռուսական ռազմաբազան», «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Նրանք [ԱՄՆ-ը և դաշնակիցները], ես գիտեմ, որ ազդանշաններ են ուղարկում հայերին, որ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից և դուրս մղեք սահմանապահներին, հեռացրեք ռազմաբազան, մենք ձեզ կօգնենք ապահովել անվտանգությունը»,- ասել է Լավրովը։ Նա դա անվանել է բացահայտ սադրանք։ Լավրովը վստահ է, որ Հայաստանը կհաղթեր և ավելի կայուն իրավիճակ կստանար, եթե հաստատեր իր տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայումը։
Մանրամասները՝ տեսանյութում: