Փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին. վերջինս վնասվածք է ստացել. ինչ են պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում քիչ առաջ տեղեկություն հաղորդվեց, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

Ըստ կայքի ՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

Նշենք, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի առևանգմանը:

ArmLur.am-ը խոսեց Գարիկ Գալեյանի հետ, ով նշեց. «Նման բան չի եղել, մենք իրեն տեսել ենք Վերաքննիչ դատարանի դիմաց, ես անձամբ իր հետ չեմ խոսել, մեր ծնողներից Գայանե Մարտիրոսյանի մեքենան է նստել, Գայանեն ասել է նստի գնում ենք եռաբլուր, ամեն անգամ էլ դատարանից դուրս ենք գալիս, գնում ենք դատարան, մենք իրեն չենք առևանգել, նա իր կամքով նստել է, հետո ընթացքում մեքենայից դուրս թռչել»:




Լրահոս