Աշոտ Փաշինյանին առեւանգելու դեպքով հրահանգը տրված է. կլինեն կալանավորոմներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Այս մասին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ։

Նկատենք, որ գործը քննում է ծանր հանցագործությունների քննության բաժնում ու ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ գործով կկալանավորվեն զոհված զինծառայողների ծնողներ։




Լրահոս