Գայանե Մարտիրոսյանն ու Աշոտ Փաշինյանը կառերեսվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ  ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի ու զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Մարտիրոսյանի ցուցմունքներում առկա են հակասություններ: Ուստի նախաքննական մարմինը պատրաստվում է առերեսում կազմակերպել: Իսկ թե երբ տեղի կունենա առերեսումը, դեռ հայտնի չէ: Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց:

Նշենք, որ այս պահին զոհված զինծառայող Գայանե Մարտիրոսյանը գտնվում է ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում։ Ողջ գիշեր զոհված զինծառայողների ծնողները անց են կացրել ՁՎՊ-ում։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, փորձել են առևանգել: Առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են: Հավելենք, որ Աշոտ Փաշինյանն անձամբ է նստել Գայանե Մարտիրոսյանի մեքենան:




Լրահոս