ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանի առևանգումն ու զինվորի մոր ձերբակալությունը. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում երեկ տեղեկություն տարածվեց, որ ժամը 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

Ըստ կայքի ՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել:

Նշենք, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի առևանգմանը:

ArmLur.am-ի հետ զրույցում Գարիկ Գալեյանը նշեց, որ նման բան չի եղել, մենք իրեն տեսել ենք Վերաքննիչ դատարանի դիմաց, ես անձամբ իր հետ չեմ խոսել, մեր ծնողներից Գայանե Մարտիրոսյանի մեքենան է նստել, Գայանեն ասել է նստի գնում ենք եռաբլուր, ամեն անգամ էլ դատարանից դուրս ենք գալիս, գնում ենք դատարան, մենք իրեն չենք առևանգել, նա իր կամքով նստել է, հետո ընթացքում մեքենայից դուրս թռչել»:

Միջադեպից հետո ձերբակալվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը:

Գայանե Մարտիրոսյանի ինքնազգացողությունը գիշերը ժամը 04։00֊ի սահամններում Շենգավիթի քննչական կոմիտեում վատացավ, նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն:

Իսկ արդեն ավելի ուշ Էրեբունի ԲԿ-ից նրան տեղափոխել էին ՁՊՎ:

Այս պահին զոհված զինծառայող Գայանե Մարտիրոսյանը գտնվում է ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում։ Ողջ գիշեր զոհված զինծառայողների ծնողները անց են կացրել ՁՎՊ-ում։




Լրահոս