
Ընտրողը ցանկանալով կենդանության նշաններ հանդիպել գոնե ՎՀԿ կայքում, բախվում է ավելի տխուր պատկերի։
Կուսակցության ամենաթարմ` վերջին լուրը թվագրված է հեռավոր 2021 թվականով։ Փոխնախագահներ բաժնում դատարկություն է։
Վերստուգիչ հանձնաժողովի անդամներին էլ այս օրերին իրավապահներն են վերստուգում, իսկ գրասենյակներից ցավոք «մեծ կտորը» մնացել է մի հեռախոսահամար։
Ու՞ր մնաց աննախադեպ ակտիվություն սկսելու ամիսներ առաջ կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի խոստումը, թերևս հայտնի է միայն իրեն։