
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ: Ըստ այդմ՝ մայիսի 18-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 387.03 դրամ՝ աճելով 0.72 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.53 դրամ (աճել է 0.16 դրամով), բրիտանական ֆունտինը՝ 468.10 դրամ (աճել է 0.32 դրամով), իսկ ռուսական ռուբլունը՝ 4.84 դրամ (աճել է 0.06 դրամով)։