
Գելլափ ինթերնեշնլ կազմակերպությունը ներկայացրել է իր հերթական զեկույցը, որն այս անգամ ունի Թուք ու Մուր անվանումը։ Հետազոտությունն արվել է ապրիլի 26-30-ը՝ հեռախոսային հետազոտությունների միջոցով։
Օրինակ հարցերից մեկով հետաքրքրվել են, թե ըստ քաղաքացիների, որոնք են այժմ Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր երեք խնդիրները։
Եվ ինչպես սպասելի է, 46,5 տոկոսը որպես հիմնախնդիր ներկայացրել է անվտանգության հետ կապված հիմնախնդիրները, 37 տոկոսը՝ սահմանների հստակեցման հետ կապված հարցերը և 29,4 տոկոսին էլ անհանգստացրել է պատերազմի վտանգը։
Ն․Հ․