«Ես պարտավոր եմ որեւէ մեկին թույլ չտալ մարդկանց վիրավորել»:
Ոստիկանապետը հավանաբար մոռացել է, որ իր ենթակա ոստիկանները ոչ միայն մարդկանց վիրավորում, այլեւ մարդկանց հետ վարվում են այնպես, ինչպես տվյալ պահին ցանկանում են: Սակայն այս հանգամանքը անտեսելով, երկրի թիվ մեկ ոստիկանն է ասում, թե երբ իր շորերի վրա թքում են, ինքը շատ է զզվում: Բնական է, այդ տեսարանը որեւէ մեկին հաճելի չէ, բայց այդ տեսարանն էլ իր պատճառներն ունի… Եթե երկրում արդարության դեֆիցիտ չլիներ, եւ ծուռ հայելիների թագավորություն չտիրեր, հաստատ որեւէ մեկը չէր գա, կանգներ կառավարության առջեւ եւ թքեր ոստիկանապետի շորերին: