Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Դավիթաշենում հնչած կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։

Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում քննիչները գտնվում են դեպքի վայրում, իրականացնում են անհետաձգելի քննչական և այլ գործողություններ։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը տուժողի ծառայողական գործունեությամբ պայմանավորված լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են համապատասխան վարութային գործողություններ։

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։

Դեպքի պարզված հանգամանքների, նախաքննության միջանկյալ արդյուքնների մասին ՀՀ քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի տեղակալի վրա կրակելու պատճառը եղել է այն, որ երկու մեքենայի վարորդների չեն զիջել ճանապարհը միմյանց: Ինչից հետո սկսվել է լեզվակռիվ և արտասահմանյան ամենագնաց մեքենայից կրակոցներ են արձակել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանի ուղղությամբ:




Լրահոս