
ՔՊ-ականներն այս պահին ԱԺ-ում հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ: Օրակարգում առաջիկայում Ադրբեջանի նախագահի հետ սպասվող հանդիպումներն են, ինչպես նաեւ կուսակցության գործունեության հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում բանակցություններ կանցկացվեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ, բացի այդ, կկայանա հայ-ադրբեջանական առանձին հանդիպում խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների վերաբերյալ։
Քրիստինա Մուշեղյան