Որքան են կազմել հարկերը Հայաստանում 2022 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29 ին խորհրդարանում մեկնարկելու են 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կատարման հաշվետվությունը։ Այն կսկսվի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 29 ին նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի այցը խորհրդարան։

Այդպիսով, տեղեկացանք, որ ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ պետական բյուջե է մուտքագրվել 1,819.0 մլրդ դրամի հարկ և 106.8 մլրդ դրամի տուրք:

2013-2022թթ. ԱԱՀ և եկամտային հարկի գծով վճարները կազմել են պետական բյուջեի եկամուտների հիմնական մասը: Այդ երկու հարկատեսակների գծով մուտքերը 2013-2021թթ. կազմել են հարկերի և տուրքերի 60.4-67.4 տոկոսը:

2022թ. վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ԱԱՀ և եկամտային հարկի գծով մուտքերը հարկերի և տուրքերի 60 տոկոսից պակաս են եղել։

Ն. Հ.




Լրահոս