ՀՀ գլխավոր դատախազությունը 570 հազար դրամի ծաղկային կոմպոզիցիաներ է գնել։ Armlur.am-ը տեղեկացավ, որ դատախազությունը մեկ անձից գնումների ընթացակարգով պայմանագիր է կնքել Էլվա Գոլդ ընկերության հետ։
Պայմանագրից տեղեկանում ենք, որ դատախազությունը 13 հատ ծաղկային կոմպոզիցիա է գնել և այդ ամենի համար վճարել 570 հազար դրամ։
Հավելենք, որ այս ընկերության մասին այնքան էլ տեղեկություններ հայտնի չեն, սակայն նշվում է, որ ընկերության տնօրենը Անուշ Վիրաբյանն է։
Ն.Հ.