Վիգեն Խաչատրյանը շանտա՞ժ է անում Լավրովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ քննադատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու սա այն դեպքում, երբ այսօր՝ ժամեր հետո Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպումն է նախատեսված: Այսինքն ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչներն անգամ դիվանագիտական էթիկա պահել չգիտեն ու միայն խոսում են շանտաժի լեզվով:

Հիշեցնենք, որ Վիգեն Խաչատրյանը խորհրդարանում հայտարարել էր. ««Ի տարբերություն Արևմուտքի՝ Մոսկվայի պարագայում ունենք միջնորդ, որն ստանձնել է որոշակի պարտավորություններ, և, հետևաբար, իմ սպասելիքները նրանից ավելի շատ է»:

Նրա խոսքով՝ երբ «էկոակտիվիստները» փակել էին դեպի Արցախ ճանապարհը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ միջանցքի բացումն օրերի հարց է. «Մտածում էի՝ հիմք ունի, որ այդպես է ասում, բայց, դրա փոխարեն, անցակետ տեղադրվեց։ Նույն Լավրովն ասում էր՝ բացառվում է անցակետը։ Չեմ կարող հասկանալ ՌԴ պահվածքը»,- ասել է Խաչատրյանը: Հետարքրիր է մի բան, արդյոք ինքնագլուխ է Խաչարյանն անում այս հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է: Մնում է միայն կռահել. երկու դեպքում էլ նրա արածը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:




Լրահոս