ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել Դավիթաշենի թաղապետի տեղակալ Կորյուն Մխիթարյանի մեքենայի լուսանկարները, որի ուղղությամբ հնչել են կրակոցներ: Իրավապահները դեռևս փնտրում են այն վարորդին, որը կրակել է թաղապետի տեղակալի վրա:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանն է։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի տեղակալի վրա կրակելու պատճառը եղել է այն, որ երկու մեքենայի վարորդների չեն զիջել ճանապարհը միմյանց: Ինչից հետո սկսվել է լեզվակռիվ և արտասահմանյան ամենագնաց մեքենայից կրակոցներ են արձակել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանի ուղղությամբ:
Քնար Մանուկյան