
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետևողական միջոցառումների արդյունքում Կոտայքի մ. Արամուս գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է բազալտենման լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք։
Տարածքի չափագրումները ցույց են տվել, որ ապօրինի տեղահանվել է 4032խմ լեռնազանգված, իսկ տեղում գտնվող «Կամազ» մակնիշի 2 ավտոմեքենան բեռնված են եղել բազալտենման լեռնազանգվածի 3-ական խոշոր բեկորներով։
Տեսուչներն անմիջապես դադարեցրել են լեռնազանգվածի ապօրինի դուրսբերման աշխատանքները։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։