ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի համաշխարհային վարկանիշի թարմացված աղյուսակը:

Աշխարհի լավագույն շախմատիստների 100-յակում տեղ են գտել hայ 3 շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 42-րդ տեղը՝ 2692 միավորով, Հայկ Մարտիրոսյանը՝ 61-րդ տեղը՝ 2675 միավորով, իսկ Հրանտ Մելքումյանը 2650 միավորով՝ 92-րդ տեղում է։

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը վարկանիշում 2745 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը։

Աշխարհի լավագույն շախմատիստների 100-յակը շարունակում է գլխավորել նորվեգացի գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը (2853 միավոր)։

 

 

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ կազմակերպության լուծարման դեպքում ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնել հաշվետվությունները։

Սիրան Հայրապետյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 16.1 հոդվածի համաձայն՝ հարկ վճարողի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո՝ մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը, հարկ վճարողը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ   հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո: Նույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ հարկային օրենսդրությունը բաղկացած է «Հարկերի մասին»  օրենքից եւ առանձին հարկատեսակների մասին օրենքներից:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչով են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:

 Հայարփի Ջիլավյան (45 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը:

Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով, կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող են փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, Կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները։

 




Լրահոս