ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Համբարձում Հակոբյանը մրցեց եւ զիջեց չին մարզիկին 5:0 հաշվով, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը 4:1 հաշվով առավելության հասավ Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ:

Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը մեկնարկել է մայիսի 1-ին եւ կեզրափակվի մայիսի 14-ին:

 

 

 

 

 

ՀԱՐԿԵՐ

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ շրջանառության հարկ վճարողի կողմից շրջանառության հարկով հարկվող օբյեկտը թաքցնելու դեպքում ինչ պատասխանատվություն է կիրառվում:

Վահան Սահակյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Սահակյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շրջանառության հարկ վճարողների կողմից հարկվող օբյեկտը թաքցնելու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված շրջանառության հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  14-րդ  հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շրջանառության հարկ վճարողների կողմից հարկվող օբյեկտը թաքցնելու դեպքում  հաշվարկված հարկային պարտավորությունները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածվում:

Գագիկ Իսկանդարյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Գրավատունն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը:

Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ, ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել:

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի՝ գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

 

 




Լրահոս