Դեռեւս հոկտեմբերի 27-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տալու: Այդպես էլ եղավ: Ռուսական լրատվամիջոցներն էլ երեկ գրեցին, որ Կարապետյանը 300 հազար դրամանոց իր աշխատանքը փոխարինեց 154 հազար դոլարանոց աշխատանքով եւ ներողություն խնդրելով երեւանցիներից` հեռացավ: Սա նշանակում է, որ Հայաստանից արտագաղթողների «մակարդակը բարձրանում է»: Հիմա էլ պաշտոնյաներն են սկսել արտագաղթել:
ՀԱՐՑ. Արդյո՞ք մոտ 8 ամիս քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարեն Կարապետյանն իրավունք ուներ այդպես վարվել երեւանցիների հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դա պրն. Կարապետյանի անձնական որոշումն է, իսկ ինչ վերաբերում է երեւանցիների նկատմամբ վարվեցողությանը, ասեմ, որ երեւանցիներն ընտրել էին որպես քաղաքապետի թեկնածու, հետագայում նաեւ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, մնացած ամեն ինչն ընթացիկ խնդիրներ են: Պոտենցիալ առումով ցանկում ընդգրկված ցանկացած մարդ կարող է լինել քաղաքապետ, հրաժարվել, հեռանալ եւ այլն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի՞նչ է նշանակում արտագաղթ, եւ էդտեղ երեւանցիներին վատ վերաբերվելը ո՞րն է, չեմ կարողանում հասկանալ: Էդ մարդը ստացել է աշխատանքի հրավեր, ինքը որոշել է ուրիշ տեղ շարունակել իր կարիերան: Կարծում եմ` իր պաշտոնավարման ընթացքում նա հասցրել է լավ բաներ անել երեւանցիների համար, եւ կարեւոր չէ, թե որքան ժամանակ է նա այդ պաշտոնին մնացել: Կարծում եմ` Ռուսաստանի Դաշնությունում աշխատելը դեռ չի նշանակում արտագաղթ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես չեմ կարող ողջ երեւանցիների անունից խոսել եւ չեմ կարող ասել, որ նրանք համախոհ էին քաղաքապետի բոլոր որոշումների հետ: Ինքս շփվել եմ բազմաթիվ բողոքավոր խմբերի հետ, ովքեր խոցելի խավ էին: Նրանց հանդեպ նախկին քաղաքապետն անընդունելի գործողություններ իրականացրեց, որոնք առաջացրին մարդկանց դժգոհությունը, եւ մարդկանց խոցելի խավը հայտնվեց փողոցում: Ես չեմ հերքում, որ նա բավականին կարգավորեց քաղաքապետարանի աշխատանքը քաղաքացիների հետ շփումներում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության
ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկացած ոք ինքն է իր որոշումները կայացնում` ելնելով սեփական նպատակահարմարությունից: Զուտ իրավական կոնտեքստում յուրաքանչյուր պաշտոնյա իրավունք ունի իր պաշտոնից հրաժարվելու ցանկացած դրդապատճառով, հարցն այն է, թե որքանով է այն սպասելի քաղաքացիների համար:
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ