ԼՈՒՐ ԿԱԴՐ       

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս գիշեր թալանել են Նոր Նորքի չորրորդ զանգվածում գտնվող, թերթեր, ամսագրեր վաճառող կրպակներից մեկը: Մեր թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես է կրպակի աշխատակիցը փորձում հավաքել դրսում թափված իրերը: Կրպակի հետեւի մասն էր վնասված, որտեղից էլ ենթադրյալ գողը ներս է մտել տարածք:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Պետական գրանցում կատարելու եւ վկայական ստանալու համար որքա՞ն գումար պետք է վճարել, եթե բնակելի տունը մինչ այդ Հայաստանի կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում չի անցել:

Ստեփան Հովհաննիսյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ՝ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ եթե բնակարանը, առանձնատունը կամ այգետնակը 1998 թվականի մարտի 1-ից հետո չի գրանցվել, ապա հնարավոր է առանց որեւէ գումար վճարելու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման եւ ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական գրանցման դիմումը եւ այդ դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաեւ էլեկտրոնային եղանակով Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, որի դեպքում դիմումը եւ ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

 

 

 

 

OՐԵՆՔ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվում է արդյոք գրավատների վրա:     

Ռուբինա Հարությունյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

Այն չի տարածվում բանկերի եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սահմանափակումները չեն տարածվում ֆիզիկական անձանց կողմից կատարվող, նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների վրա: Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետեւյալ սահմանափակումները. ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը 300000 դրամ է:

 




Լրահոս