Շենգավիթ դատարանում շարունակվելու է 44 –օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը ավարտվել է և գործով վճիռը հրապարակվելու է այսօր 15:00-ին: Հիշեցնենք, որ Գայանե Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել:
Երեկ դատական նիստի ժամանակ իրավիճակը բավական լարված էր Շենգավիթ դատարանում: Զոհված զինծառայողների ծնողները և նրանց աջակիցները փակել էին Արշակունյաց պողոտան՝ պահանջելով ազատ արձակել Գայանե Մարտիրոսյանին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել:
Առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել:
Միջադեպից հետո ձերբակալվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը: