ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ կապված բանկի մասնագետը գումարներ է հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լիանա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Արդշինբանկ» ՓԲ ընկերության «Ստեփանավան» մասնաճյուղի սպասարկող մասնագետ, նույն մասնաճյուղի հաճախորդների ավանդային և այլ հաշիվներից խարդախությամբ գումարներ հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ 2016 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում բանկի մի շարք հաճախորդների անվամբ ծրագրային եղանակով՝ մասնաճյուղի աշխատանքային համակարգիչներով շարունակաբար ձևակերպել է կեղծ գործարքներ և դրանց հիման վրա ելքագրել ու կանխիկացրել՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.675.840 ՀՀ դրամ գումար՝ գործարքների վերաբերյալ կազմելով և օգտագործելով իրավունք վերապահող, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Նշենք, որ ինչպես հայտնի է, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արդշինբանկի» բաժնետեր է:

Ք.Մ.




Լրահոս