Կանանց առեւանգման դեպքեր. ինչու են նրանց տանում Վանաձոր քաղաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.amն ուշագրավ հանգամանք է արձանագրել, որ կանանց են առեւանգում եւ տանում են Վանաձոր քաղաք:

Խոսենք փաստերով:

Այսպիսով մեզ հայտնի դարձավ, Ն. Մարուքյանին մեղադրանք է առաջադրվել , որ նա 2022 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ինքնությունը չպարզված անձի վարած ավտոմեքենայով հետապնդելով տաքսիով աշխատավայրից տուն վերադարձող իր վաղեմի ծանոթ Լ.Դանիելյանին, Վանաձոր քաղաքի Ֆիդայինների և Լանջային փողոցների շրջանաձև խաչմերուկում արգելափակել են տաքսու երթևեկությունը, որից հետո, երբ Լուսինե Դանիելյանը դուրս է եկել ու պահանջել չմոտենալ, չառնչվել իր հետ, նրա կամքին հակառակ, բռնելով ձեռքն ու ստիպողաբար ուղեկցելով՝ նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, ապա նստելով Լուսինե Դանիելյանի կողքին ամուսնության նպատակով, ինքնությունը չպարզված վերոհիշյալ վարորդի հետ առևանգել են նրան և տեղափոխել են Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում գտնվող «Այգ» ռեստորանային համալիրի մոտ:

Սա միակ դեպքը չէ:

Ն. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հունիսի 15-ին, ժամը 18:15֊ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրում գործող «Հեքիաթ» կոչվող հանգստյան գոտու դիմաց գտնվող «Դենդրոպարկ» հանգստյան գոտու տարածք տեղափոխվելու նպատակով իր ավտոմեքենան նստած Ի.Գալստյանին ամուսնության նպատակով առևանգելու դիտավորությամբ, նրա վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով՝ Գյուլագարակ բնակավայրից բենզին գնելու պատրվակով մեքենան վարել է այդ ուղղությամբ, ապա վերջինիս կամքին հակառակ նրան առևանգել ու տեղափոխել է քաղաք Վանաձոր՝ նախապես իր կողմից վարձակալած բնակարան:

Ք.Մ.




Լրահոս