Այսօր Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում երթ-հանրահավաք է: Հանրահավաքը հրավիրել է ՀՅԴ-ն:
Ավելի վաղ ArmLur.am-ը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ժողով է հրավիրել իր մոտ ու հորդորել այնպես կազմակերպել ամեն ինչ, որ այդ հավաքում քիչ թվով մարդիկ լինեն, խժդժություններ չլինեն ու հանկարծ Սյունիքում կրկին մթնոլորտը չլարվի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մարզպետի մոտ հավաքին ներկա են գտնվել սյունեցի համայնքապետերը ու ՔՊ-ամերձ անդամները:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր հայտարարությունում նշել էր, որ «Մայիսի 20-ին, ժամը 12:00-ին՝ բոլորս դեպի Կոռնիձոր, դեպի Կոռնիձոր՝ ի ցույց դնելու մեր համախմբումն ու ընդվզումը, դեպի Կոռնիձոր՝ ասելու համար, որ մենք ենք Արցախի տերը, ժողովուրդն է Արցախի տերը և ոչ ոք չի կարող այն զիջել, առևտրի նյութ դարձնել, վաճառել կամ ուժով տիրանալ։ Կամավորության սկզբունքով՝ բոլորս դեպի Կոռնիձոր»։
Տեսանյութը՝ այստեղ