
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
G7-ի անդամները՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Իտալիան, Կանադան բախվում են մեծ մարտահրավերների, որոնք ռուս-ուկրաինական իրավիճակի և Չինաստանի հետ լարվածության հետևանք են:
Անհանգստացած լինելով մատակարարման շրջաններում Չինաստանի մեծ դերից՝ G7-ը հրապարակել է պաշտոնական հաղորդագտրություն՝ սահմանելով ընդհանուր ռազմավարություն՝ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության հետ ապագա գործարքների համար: