Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը արդեն տևական ժամանակ է Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում իր անունը կրող բրենդային խանութ էր բացել: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է այսօր, որ տիկնոջ խանութը փակ է, ու ամբողջությամբ դատարկ:
Մենք փորձեցինք հետաքրքրվել, պարզելու համար, թե ինչու է բրենդային խանութը փակ, մեզ տեղի բնակիչները պարտմեցին, որ ըստ իրենց տեղեկությունների այլ խանութ է այնտեղ լինելու` Ռոտենբերգն այլևս այդտեղ իրեր չի վաճառելու:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի հունիսին Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում «Ուժ հայրենյաց» կուսակցությունից։ Իսկ արդեն հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ռոտենբերգի Ուեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ առգրավվել է այն բանից հետո, երբ նա չի վճարել հիփոթեքը: Այս մասին հայտնում էր Daily Mail-ը:
Դատավորը կարգադրել էր առգրավել շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատը և թագավորական այգիները, այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ 40-ամյա Նատալյա Ռոտենբերգը «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար տրամադրված վարկի համար: Ու երևի սա է պատճառը, որ Ռոտենբերգը փակել է իր խանութը Հայաստանում ու տևական ժամանակ է ինքն էլ է «անհետացել»: