
Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից սննդային թունավորման նշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 16 սաներից 13-ն արդեն դուրս են գրվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Մյուս 3 սաները, նախնական տվյալներով, դուրս կգրվեն մայիսի 20-ի երեկոյան։