
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը`Մենչը, նույնպես իր աջակցությունն է հայտնել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Մարտիրոսյանին: Այս մասին նա գրել է ինստագրամի սթորի բաժնում։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել:
Առևանգման մեջ մեղադրվում է «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գայանե Մարտիրոսյանը։
Երեւան քաղաքի դատարանի դատավոր Ժորա Չիչոյանն այսօր որոշեց մեկ ամսով կալանավորել Գայանե Մարտիրոսյանին։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրիսյանը, չի ընդունում մեղադրանքը։ Ի պաշտպանություն նրա՝ մի խումբ քաղաքացիներ այժմ երթ են անում։