Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8, այնուհետև կբարձրանա 7-9 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում մայիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 20-25-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-25-ը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 21-ին սպասվում է, 22-25-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։




Լրահոս