Եվրոպական խորհրդի ղեկավարը խոստացել է տարեվերջին քննարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ քննարկել է ԵՄ աջակցությունը Կիևին՝ խոստանալով տարվա վերջում քննարկել ԵՄ-ին երկրի անդամակցության հեռանկարները։

«Շառլ Միշելը շնորհակալություն է հայտնել նախագահ Զելենսկիին դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի համար և վերահաստատել է իր մտադրությունը՝ մինչև տարեվերջ այս հարցը ներկայացնել Եվրոպական խորհրդին», – լրագրողներին ասել է Միշելի խոսնակը։

Նա նշել է, որ խոսքը Եվրամիության կողմից Ուկրաինային բազմակողմ աջակցության մասին է։ Նրա խոսքով՝ Միշելը հանդես է եկել Ուկրաինայի համար 2023 թվականից հետո նոր բազմամյա մակրոֆինանսական տնտեսական փաթեթի պատրաստման օգտին։

Միշելը նաև վստահեցրել է Ուկրաինայի նախագահին, որ Կիևին ռազմական աջակցությունն ուժեղանում է։




Լրահոս