
Ամերիկյան «Meta Platforms» ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մի քանի ամսում ռեկորդային 44,3 միլիարդ դոլարով ավելացրել է իր կարողությունը, հաղորդում է Bloomberg-ը։
Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ ձեռնարկատիրոջ ակտիվների արժեքը գնահատվում է 89,9 միլիարդ դոլար (12-րդ): Միևնույն ժամանակ, Ցուկերբերգը 2023 թվականի սկզբից ի վեր հարստության աճի ցուցանիշով զբաղեցնում է առաջին տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում։
Գործակալության տվյալներով՝ մեդիամագնատը խաղադրույք է կատարել մետավերսի վրա՝ վիրտուալ տարածություն, որտեղ օգտատերերը կարող են փոխազդել թվային օբյեկտների և միմյանց հետ հավելյալ իրականության տեխնոլոգիայի շնորհիվ։ Ցուկերբերգը մեծ գումարներ է ծախսել այս հատվածում գերիշխելու համար։ Ինչ-որ պահի նա նույնիսկ «աղքատացավ» ավելի քան 100 միլիարդ դոլարով, չնայած ընդամենը մի քանի տարի առաջ նա մոլորակի երրորդ ամենահարուստ մարդն էր: