Նոյեմբերյան քաղաքում բազմաբնակարան 19 շենք կա: 30-40 տարի առաջ կառուցված շենքերի տանիքները մաշված են: Համայնքային սուղ բյուջեն հնարավորություն չի տալիս դրանք նորոգելու, բնակիչներն էլ գումար չունեն, քանի որ դժվարությամբ են լուծում անգամ օրվա հացի խնդիրը: 2007թ. աշնանը` նախագահական ընտրություններից առաջ, Տավուշի մարզի առաջնահերթ խնդիրները լուծելու համար կառավարությունը մարզին հատկացրեց 1 միլիարդ դրամ: Այդ գումարի շրջանակներում Նոյեմբերյան քաղաքում փոխվեցին բազմաբնակարան 3 շենքերի տանիքների թիթեղները, նորոգվեց դրանց փայտե հենքը: Նոյեմբերյանցիները հուսով են, որ 2012թ. գարնանը խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ մի քանի շենքի տանիքներ եւս կնորոգվեն:
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԱՆԻՔՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ