Georgian Airways-ն արգելել է Վրաստանի նախագահին թռչել ընկերության ինքնաթիռներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացական Georgian Airways ազգային ավիաընկերությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պերսոնա նոն գրատա է հայտարարել իր ինքնաթիռներում և թույլ չի տա նրան ինքնաթիռ նստել, ասվում է ավիաընկերության տնօրեն Թամազ Գաիաշվիլիի հայտարարության մեջ։

Զուրաբիշվիլին նախօրեին բոյկոտ է հայտարարել Georgian Airways-ին՝ Մոսկվա ուղիղ չվերթներ սկսելու որոշման հետ կապված։ Երկրի ղեկավարը կոչ է արել բոլոր քաղաքացիներին միանալ իր բոյկոտին և հրաժարվել այս ավիաընկերության ծառայություններից։

«Տիկին Սալոմեն հայտարարել է ազգային ավիաընկերության բոյկոտի մասին: Մենք նրան հայտարարում ենք պերսոնա նոն գրատա և քանի դեռ նա ներողություն չի խնդրել վրաց ժողովրդից, մենք նրան թույլ չենք տա ինքնաթիռ նստել», – ասվում է տնօրենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է վրացական լրատվամիջոցների կողմից:

Գաիաշվիլին հատուկ հայտարարության մեջ քննադատում է նաև նախագահին իր պաշտոնների և գործունեության համար՝ դրանք անվանելով դավաճանական։




Լրահոս