Հայտնի է դարձել Բայդենի հետ հանդիպմանը Զելենսկու կարևոր խնդրանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին խնդրել է անվտանգության երաշխիքներ տրամադրել երկրի համար նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելը, հայտնում է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Վոլոդիմիր Զելենսկին առանձին-առանձին անդրադարձել է Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման և ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովին նախապատրաստվելու խնդրին։ Պետության ղեկավարը նշել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստանալու կարևորությունը՝ նախքան մեր երկրի՝ դաշինքին միանալը»,- ասվում է հրատարակության մեջ։

Ուկրաինայի նախագահն իր խնդրանքը հնչեցրել է G7-ի հանդիպմանը, որը տեղի է ունենում ճապոնական Հիրոսիմայում։




Լրահոս