Ռուս խաղաղապահները հրադադարի երկու խախտում են արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս խաղաղապահները հրադադարի երկու խախտում են արձանագրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ ՌԴ ՊՆ մայիսի 21-ի տեղեկատվական տեղեկագրում նշված է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում միջադեպերի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 271 տոննա մարդասիրական օգնություն. «Մենք միասնական ենք» հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական ակցիա է իրականացվել՝ Ստեփանակերտում կրթական և հասարակական կազմակերպությունների համար սննդի փաթեթներ բաժանելու նպատակով։

Ստեփանակերտ-Գորիս երթուղին ուղեկցվել է շտապօգնության երեք մեքենա՝ հիվանդ բնակիչներով։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2536,1 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, 26794 պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։




Լրահոս