ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները, ըստ ամենայնի, հետախուզում կհայտարարեն Դավիթաշենի թաղապետի տեղակալի վրա կրակած անձի նկատմամբ։ Դեպքից անցել է երկու օր եւ ենթադրյալ հանցագործին չեն գտել։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանն է։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի տեղակալի վրա կրակելու պատճառը եղել է այն, որ երկու մեքենայի վարորդների չեն զիջել ճանապարհը միմյանց: Ինչից հետո սկսվել է լեզվակռիվ և արտասահմանյան ամենագնաց մեքենայից կրակոցներ են արձակել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանի ուղղությամբ:
Քնար Մանուկյան