2019 թվականին`հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետ Խաչատրյանը 2011-2012թթ.-ին Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին ապօրինի կարգադրել է համայնքին պատկանող 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի հանձնել իր եղբորը, Լ. Առաքելյանն էլ կատարել է կարգադրությունը: Բացի այդ, 2016թ.-ին Ս. Խաչատրյանը մի ապօրինի կարգադրությամբ էլ Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքի սեփականություն հողամասից կեղծ աճուրդով օտարել Աշոտ Գևորգյանին: «Լիսկայի» այս կարգադրությունն էլ կատարել են: Եվ այժմ մեղադրանք է առաջադրվել և՛ Լ. Առաքելյանին, և՛ Ա. Գևորգյանին: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոցը կալանավորումն է:
Լավրենտիկ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա,2001թ.մինչև 2012թ.նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը,Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի դրդմամբ 2011թ.կամ 2012թ.վատնել է համայնքային սեփականություն հանդիսացող,իրեն վստահված,առանձնապես խոշոր չափերով՝5132891 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մետաղական խողովակները:
Աշոտ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Ս.Մինասյանի և Լ.Սահակյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Այս գործը տեղափոխվել էր Հակակաոռպցիոն դատարան, որտեղ էլ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ վաղեմության հիմքով գործը կարճվել է:
Քնար Մանուկյան