Անցյալ տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ նորոգվեց Նոյեմբերյանի հիվանդանոցի շենքը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնն այս տարի առողջապահության նախարարությունից ստացավ շտապօգնության «Ֆորդ» մակնիշի մեքենա: Բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը հայտարարել է, որ «Ֆորդ»-ը շտապօգնության կանչով կմեկնի այն գյուղերը, որտեղ ճանապարհները քիչ թե շատ երթեւեկելի են: Բժշկական կենտրոնի տնօրինությունը խնայում է վերակենդանացման սարքավորումներով հագեցած «Ֆորդ»-ը, որպեսզի այն հրատապ անհրաժեշտության դեպքում կարողանա ծանր հիվանդներին Նոյեմբերյանից Երեւան հասցնել: Իսկ գյուղական քարուքանդ փողոցներում ապրող հիվանդներին շտապօգնության բուժանձնակազմն այցելում է հիվանդանոցի հին, խորհրդային արտադրության «Ուազ»-ներով:
«ՇՏԱՊ ՉՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ