ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ի կոռուպցիոն մեխանիզմից Փաշինյանը տեղյակ չէ. ինչ է պատրաստվում անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նաև «Ժողովուրդ» օրաթերթը:

«Դուք մշտապես խոսում եք լրատվամիջոցների, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության մասին, սակայն ձեր ղեկավարած Քաղաքացիական պայմանագիրը նորից սկանդալի մեջ է հայտնվել:

Կուսակցության վարչության կեղծիքից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 9-ին գրել էր, որ «ԹՄ աուդիտ» անկախ աուդիտորական կազմակերպությունը եզրակացություն է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվին՝ համաձայն որի
Ձեր ղեկավարած կուսակցությունը՝ ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են նվիրատուները: Բացի այդ, երկու իրավաբանական անձիք տարածքներ են նվիրել ՔՊ-ին ու դուք թաքցնում եք, թե ովքեր են և ինչու են նվիրել:

Եզրակացության մեջ կարդում ենք նաև, որ 525 նվիրատուների մասով ևս որեւէ տեղեկություն առկա չէ ու  գաղտնիք է, թե ովքեր են նվիրատուները, որոնք ՔՊ-ին տարբեր ընծաներ են տվել:

Դուք այս երևույթները կոռուպցիա էիք համարում մինչև իշխանության գալը, իսկ հիմա հայտարարում եք, թե համակարգված կոռուպցիա չկա Հայաստանում:

Հիմա հարցս՝ ձեր բառապաշարով. բա դուք կարծում եք կոռուպցիան պոզով, պոչով մեծ կենդանի է՞: Բացատրեք՝ Ինչո՞ւ եք գաղտնի պահում իշխող կուսակցության նվիրատուներին»:




Լրահոս