Խորհրդարանում վաղը մեկնարկելու է հերթական նստաշրջանը։ Օրակարգում է նաև Հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։
Ըստ այդմ, հաշվետվությունը 34 էջից է կազմված։ 2022 թվականի գործունեության ընթացքում կառույցն իրականացրել է 54 հաշվեքննություն, որից 40-ը՝ 2022 թվականի գործունեության շրջանակներում։
Իրականացված 11 հաշվեքննության արդյունքներով Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվել են եզրակացություններ և դրանք ուղարկվել Ազգային ժողով, կառավարություն և համապատասխան մարմիններ։
18 գերատեսչություններում իրականացվել են հաշվեքննություններ, որոնցիցի 13-ում արձանագրվել են 138 անհամապատասխանություններ։ 6 գերատեսչությունում արձանագրվել է 26 խեղաթյուրում, որի ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 651 մլն դրամ։
Ն․Հ․