Արցախն Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս կարող է հայտնվել մեկ դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախ որևէ քաղաքացու բանավոր խոսքը կամ աշխարհընկալումը ունի զրոյական նշանակություն աշխարհագրության կամ միջազգային իրավունքի բնագավառում։

Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել միայն այն դեպքում, եթե օրենքով կամ ինչպես ասում են «թղթով» այն Ադրբեջանի կազմում է։ Նիկոլ Փաշինյանը կարող է նույն կերպ Բջնին ճանաչել Սիլ գրուպի կազմում, որը սակայն չի ունենա ոչ մի իրավական ուժ, քանի որ «թղթով» այն Սիլ գրուպին չի պատկանում։

Այնպես որ ժամանակից շուտ ոչ Ալիևը թող ուրախանա, ոչ հայերս տխրենք։
Պետք է գտնել միջազգային անկախ արբիտրաժային որևէ մեխանիզմ և ի վերջո պարզել իրավունքի տեսանկյունից այս գույքային (տարածքային) վեճը։

Տիգրան Մուրադյան




Լրահոս