ՈՒՇԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ` անտառների  մոտակա  բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքներ որպես պետական աջակցություն կապահովվեն անվճար վառելիքով: Նախկինում թափուկ վառելափայտ էր հատկացվում` 1 խմ-ն 1200 դրամով:  Այժմ  յուրաքանչյուր ընտանիքի հատկացվելու է մինչեւ 8 խմ թափուկ: Նշենք, որ սա լավ, բայց  ուշացած որոշում է,  քանի որ  Տավուշի մարզի գյուղացիական ընտանիքների զգալի մասն արդեն թանկ գնով ձմռան համար վառելափայտ է գնել: Բացի այդ, հիմա  անձրեւների սեզոնն է, եւ անտառային ճանապարհները դարձել են անանցանելի: Մեր տվյալներով` ներկայումս կառավարությունում քննարկվում է նաեւ ինքնապատրաստմամբ վառելափայտի վաճառքի գինը կիսով չափ նվազեցնելու գաղափարը: Ներկայումս այն  մեկ խորանարդ մետրի համար կազմում է  6480 դրամ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս