ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են.
«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ բելգիացի եւ ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական եւ հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը եւ Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում եւ վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, անհապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակետը, դադարեցնել թշնամական քաղաքականությունը Արցախի բնիկ հայ բնակչության դեմ եւ հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»։
Նշենք, որ ստորագրած անձինք հիմնականում Ֆլամանդական եւ Վալոնական՝ Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ են, որոնց հետ ՀՅԴ Եվրիպայի Հայ դատի հանձնախումբը ունի երկար եւ շարունակական դինամիկ հարաբերություններ:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն արձագանքել է նախաձեռնությանը՝ նշելով. «Բարձր եմ գնահատում նմանատիպ նախաձեռնությունները քաղաքական եւ հասարակական անձանց կողմից, որոնք Բելգիայում եւ Ֆրանսիայում հարգանք են վայելում քաղաքական եւ հասարակական շրջանակներում: Սա քաղաքացիական գործիք է, որը ստիպում է եվրոպական երկրներում եւ ԵՄ գործադիր իշխանությանը այս հարցը օրակարգում պահել եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Մենք էլ մեր հերթին կշարունակենք մեր ամենօրյա ակտիվ աշխատանքը քաղաքական եւ հասարակական տարբեր շրջանակների հետ, որպեսզի Արցախի խնդրի վերաբերյալ ընդունվեն հայանպաստ եւ բարենպաստ որոշումներ եւ գործողություններ։
Հայտարարությանը միացել են հետեւյալ անձինք.
Կառլ Վանլոու – Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր եւ նահանգային սենատոր
Ալեսիա Կլաս – Ֆլամանդական խորհրդարանի անդամ եւ նահանգային սենատոր
Վարդ Քեննես – Կաստերլեի քաղաքապետ, Ֆլամանդական խորհրդարանի նախկին պատգամավոր
Մարկ Հենդրիքս – իրավաբան, Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ, Ֆլամանդական եւ Բենիլյուքսի խորհրդարանի նախկին անդամ
Կարիմ Վան Օվերմեյր – Ալստի ավագանու անդամ
Աննաբել Տավերնիե – Ֆլամանդական խորհրդարանի անդամ
Էլս Վան Հոֆ – Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կանանց իրավունքների ակտիվիստ
Պիեռ դ’Արժան – Լյովենի համալսարանի (UCL) հանրային միջազգային իրավունքի պրոֆեսոր, Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ, Միջազգային իրավունքի եվրոպական ընկերության նախագահ
Բեռնար Քուլի – Լյովենի համալսարանի (UCL) պրոֆեսոր եւ նախկին ռեկտոր
Ժորժ Դալլեման – Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի անդամ
Էմանուել դը Բոկ – Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի պատգամավոր
Ժյուլի դը Գրոտ – Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախկին նախագահ
Միշել Դը Մախդ – Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի անդամ
Մարկ Դեմեսմաքեր – Սենատոր
Պիտեր Դը Ռովեր – Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի պատգամավոր
Յենց Դը Ռայկը – Հետաքննող լրագրող
Սակիս Դիմիտրակոպուլոս – Բրյուսելի Համահունական եւ միջմշակութային կենտրոնի ղեկավար
Քրիստոս Դուլկերիդիս – Իքսելի քաղաքապետ
Էրվե Դուայեն – Նախկին պատգամավոր, Ժետի նախկին քաղաքապետ
Անդրե դյու Բուս – Էթերբեք քաղաքի ավաքանու անդամ, նախկին սենատոր
Ժոզի Դյուբիե – Նախկին սենատոր
Էմրիկ Ֆյուզո – L’oeuvre d’Orient-ի միջազգային հարաբերությունների բաժանմունքի ղեկավար
Ալդա Գրեոլի – Սպա քաղաքի սոցիալական կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր
Մարկ Հենդրիկս – իրավաբան, Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ, Ֆլամանդական եւ Բենիլյուքսի խորհրդարանի նախկին անդամ
Բենուա Լաննու – Պատմաբան
Աննիկ Լամբրեխտ – Ֆլամանդական խորհրդարանի անդամ, սենատոր եւ Բրյուգեի քաղաքային խորհրդի նախագահ
Մարի Լեկոկ – Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր
Գեորգիոս Սիդիրոպուլոս – Բելգիայի Պոնտոսցի հունական միությունների նախագահ
Սիմոնե Սուսսկինդ – Բրյուսելի խորհրդարանի նախկին պատգամավոր եւ նախկին սենատոր
Ժյուլի Սմաժ – Քաղաքական գործիչ, MR International-ի փոխնախագահ, Վավր քաղաքային խորհրդի անդամ
Տայս Վերբյուրխտ – Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր եւ Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ
Ժուլիեն Օյթենդալը – Սենատոր, Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր
Գաետան Վան Խոյսենհովը – սենատոր (խմբի ղեկավար), Բրյուսելի խորհրդարանի եւ Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիայի պատգամավոր
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Երեւանում «ՎՏԲ-Հայաստան» բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային եւ IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները եւ կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:
«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին մասնակցեցին ընդհանուր 9 թիմ, այդ թվում՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկը: Խաղն անցկացվեց երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում առաջարկվել է պատասխանել 15 հարցի։ Բարեգործական առաջնության արդյունքներով որոշվեցին հաղթողներ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն պատասխան» եւ «Լավագույն հարց» անվանակարգերում։
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք հատկապես կարեւորում ենք բարեգործական գործունեությունը՝ մասնակցելով տարաբնույթ ծրագրերի։ Մեզ համար ամենակարեւորն այն է, որ այս նախագիծը հնարավորություն է ընձեռում օգնել երեխաներին, որոնք աջակցության կարիք ունեն։ Իսկ խաղի մասնակիցների համար սա գիտելիքները ստուգելու հիանալի հնարավորություն է պատասխանը փնտրելու համար տրված սեղմ ժամանակի պայմաններում»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան» բանկի անձնակազմի կառավարման վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։
Այս տարի «ՎՏԲ-Հայաստան» բանկն ակտիվորեն մասնակցում է նաեւ երկրում իրականացվող բնապահպանական ծրագրերին։ Բանկը մասնակցում է Հայկական դրամի 30-ամյակի առթիվ Լոռու մարզի Ջրաշեն եւ Ուրասար համայնքներում 50 հա նոր անտառի հիմնման նախագծին։ Անտառատունկն իրականացվելու է փուլերով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ` 75 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 5-ին՝ ժամը 01:45, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 75 օր տեւողությամբ:
ՊՆՎ-2023-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական աշխատանքները՝
– ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ,
– թիվ 2 եւ 3 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,
– թիվ 2 եւ 3 շոգեգեներատորների հիմնանորոգում,
– տուրբագեներատորների ընթացիկ վերանորոգում,
– շոգետուրբինների ընթացիկ վերանորոգում:
Վերը նշված հիմնական աշխատանքներից բացի, իրականացվելու են անվտանգային որոշ համակարգերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես, օրինակ, պատասխանատու սպառիչների հովացման համակարգի խողովակաշարերի փոխ: արինում
Նախատեսվող աշխատանքներում, ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի, ներգրավված են ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից եւ այլ երկրներից:
Վերանորոգման գործընթացն իրականացվելու է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հուլիսի 18-ին:
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ՝ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ապրիլի 3-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 2,8 մլն մարդ, ավելի քան 17 հազարը մահացել է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ մահվան դեպքերի թիվը, նախորդ 28 օրվա համեմատությամբ, նվազել է 30 %-ով, վարակվածների թիվը՝ 17 %-ով:
Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 2 779 198 դեպք եւ 17 459 մահ։
28 օրվա ընթացքում հիվանդության ամենամեծ թվով դեպքերն արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 392 480, որին հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (330 509), Ճապոնիան (251 158), Հնդկաստանը (222 784) եւ Ֆրանսիան (197 190): Ապրիլի 3-ից մինչեւ 30-ն ամենաշատ մահվան դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում՝ 5 263: Այնուհետեւ հաջորդում են Բրազիլիան (1 255), Ռուսաստանը (993), Ֆրանսիան (871) եւ Իրանը (762):
Մայիսի 3-ի դրությամբ ԱՀԿ-ն համավարակի սկզբից ի վեր հաղորդումներ է ստացել կորոնավիրուսով 765 222 932 վարակվածների եւ 6 921 614 մահվան դեպքերի մասին: