ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այս պահին խմբակցության նիստ է անում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխող ֆրակցիայի պատգամավորները քննարկում են վաղը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգերի հետ կապված մի շարք հարցեր:
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ վաղը մեկնարկելիք նստաշրջանի օրակարգում ընդգրկված է լինելու 29 հարց։ Մայիսի 24-ին՝ չորեքշաբթի օրը, խորհրդարանում մի քանի ընտրություներ կլինեն։
Օրինակ, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն և
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն։
Քրիստինա Մուշեղյան