ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գյումրիում

 

Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջեւ «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։Համառ եւ անզիջում մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Եթե ԱՊՊԱ հատուցման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից հատուցման ժամկետի խախտում է եղել, ապա ի՞նչ պատասխանատվության միջոցներ են սահմանված:

Ռիմա Մնացականյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապահովագրական հատուցման գործընթացի կարգավորման՝ ներառյալ փորձաքննությունների, նախնական զննության գործընթացի իրականացման, ապահովագրական հատուցման վճարման եւ ծանուցումների իրականացման համար «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ -ի RL 1-001 կանոններով (ԱՊՊԱ  Ընդհանուր պայմաններ) նախատեսված ժամկետների խախտման դեպքում ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք ունի դիմում ստացած ապահովագրական ընկերությունից պահանջել յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարել տույժ՝ օրենքով սահմանված չափով, իսկ օրենքով համապատասխան խախտման համար տույժ սահմանված չլինելու դեպքում՝ տուժողի կրած տվյալ տեսակի վնասի համար նախատեսված ապահովագրական գումարի 0,1 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել հիսուն հազար ՀՀ դրամից, եթե միեւնույն հատուցման գործընթացում սույն կանոններով նախատեսված բոլոր գործողությունների համար սահմանված ժամկետների կետանցված օրերի քանակը 7 եւ ավելի է:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, միեւնույն համադրելի ժամանակահատվածում սույն կանոններով նախատեսված տարբեր գործընթացներ կետանցվելու դեպքում այդ ժամանակահատվածի համար տույժերը հաշվարկվում են մեկ անգամ:

 

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ եթե անձը հեծանվով հատում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը, ապա արդյոք հեծանիվը դիտվո՞ւմ է տրանսպորտային միջոց:          

Գնել Հարությունյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի  համաձայն`  ապրանքներ են համարվում ՀՀ սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային եւ այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները՝ բացառությամբ նույն հոդվածով սահմանված տրանսպորտային միջոցների, իսկ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) եւ այլ օժանդակ փոխադրամիջոցները:

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող հեծանիվը չի հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոց, այլ հանդիսանում է անձի հետ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական գույք` համապատասխանելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «ապրանք» հասկացությանը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սահմանված դեպքերում մաքսատուրքը եւ հարկերը վճարվում են մինչեւ մաքսային հայտարարագիր ներկայացնելը կամ դա ներկայացնելուն զուգահեռ:

 




Լրահոս