Լուսանկարն արվել է Արցախում
Հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ։
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ֆուչիկի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն:
Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը վիրավոր լորաճուռակ է (գրացված է ՀՀ կարմիր գրքում):
Փրկարարները բռնել են թռչունին եւ տեղափոխել Երեւանի Կենդանաբանական այգի»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչպես կարելի է ձեռք բերել կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք:
Տիրուհի Հարությունյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդված):
ՀՀ կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը անձի` ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Հողամասի մասը կարող է օտարվել առանց նախօրոք առանձնացվելու: Դրա համար օտարման պայմանագրին, որպես դրա անբաժանելի մաս, պետք է կցված լինի հողամասի օտարող մասի հատակագիծը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում որքան տուգանք է սահմանված:
Հրաչ Միքայելյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Միքայելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում ՀՀ չներմուծելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ, առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաեւ մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը, անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50,000 դրամի չափով: