ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ինչպես տեղեկացնում են Երևանում Միացյալ Թագավորության դեսպանությունից՝ այդ մասին նա գրառում է կատարել Թվիթերում.
«Արարատ Միրզոյանի հետ այսօր շատ լավ քննարկումներ ունեցանք, ներառյալ՝ Միացյալ Թագավորություն-Հայաստան ռազմավարական երկխոսության մասին:
Ակնկալում ենք մեր հարաբերությունների ամրապնդում անվտանգության, պաշտպանության և առևտրի ոլորտներում»։