Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Մայսիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, Հայսատանի և Ադրբերջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ:
«Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն»- հավելելով, որ Երևանը համաձայն է այս տրամաբանությանը և բանակցությունները վարում է այս տրամաբանությամբ։
Այսինքն, ստացվում է՝ Տավուշի 6 գյուղերն ու Տիգրանաշենը Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ-ի մեջ չեն մտնում։
Մեզ հետ զրույցում Նաիրի Հոխիկյանը մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասաց, որ մենք միայն շատ հստակ պետք է գիտակցնեք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, իր հայտարարությունն է, և ոչ թե պաշտոնական Երևանի և Հայաստսանի Հանրապետության:
«Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ Երևանն էլ է տալիս Ադրբեջանին, բայց դա դեռ չի նշանակում, որ իր հայտարարությունները գռոշի արժեք ունեն:
Ինչ վերաբերվում է անկլավներին՝ Տավուշի մարզում կա երեք անկլավ: Դրանցից մեկը Ոսկեպարն է, որը գտնվում է անմիջապես Վրաստան գնալու ճանապարհին: Ոսկեպարը հանձնելու դեպքում, Հայաստանի կապը Տավուշի մարզի հյուսիսի՝ Նոյեմբերյանի շրջանի հետ ամբողջությամբ կտրվելու է և Ոսկեպարից դեպի վերև դառնալու է Գորիս-Կապան ավտոճանապարհի նման մի բան: Այսինքն՝ ինչպես Շուռլուխը, Որոտանը, և մնացած համայնքներն են կտրված, նույն կերպ Նոյեմբերյանն է կտրվելու: Տավուշի մարզի հյուսիսը ամբողջությամբ անջատվելու է Հայաստանից: Վրաստանի հետ կապը լինելու է միայն Բագրատաշենի անցակետով, և կդառնա շատ քիչ օգտագործվող, միայն Լոռու կողմով՝ Ստեփանավանի ուղղությամբ, բայց սա այնուամենայնիվ Հայաստանի համար առաջացնելու է լուրջ լոգիստիկ խնդիր:
Ոսկեպարի մոտ նաև կան գյուղեր, որոնց կոսը կարող է անցնել Ադրբեջանին. օրինակ՝ Վաղանիստ գյուղը, Կիրանց գյուղը, և այլն: Կոնկրետ Կիրանցը Շուռլուխի ճակատագրին է արժանանալու՝ գյուղի կեսը դառնալու է Ադրբեջանի մաս, և Կիրանցիները, Ոսկեպարցիները, Բաղանիստցիներն ու մյուս մոտ գյուղերի բնակիչները փախստական են դառնալու:
Մյուս տարածքը՝ Իջևանից դեպի Բերդ քաղաք՝ Շամշադինի շրջան գնացող հատվածի վրա է, և էլի ճանապարհը անցնելու է Ադրբեջանի հսկողության տակ: Իջևանից դեպի Ազատամուտ, Ազատամուտից դեպի Կայան և Կայանից դեպի Շամշադին ճանապարհը մի հատվածում մի քանի կիլոմետր երկարությամբ և մոտ երեք կիլոմետր լայնությամբ՝ իր հարակից տարածքներով կանցնի Ադրբեջանի հսկողության տակ: Խոսքը Սոֆուլու և Բարխուդաղլու գյուղերի մասին է, որոնք հիմա գոյություն չունեն, բացարձակ բնակեցված չեն և միայն տարածքն է: Բայց այս տարածքը Ադրբեջանին հանձնելը նշականում է Շամշադինի շրջանը Բերդ քաղաքի և իրեն ենթակա բոլոր բնակավայրերով հանդեձ կզղիանալու է:
Կայան գյուղը, Մովսեսը, Պառավաքարը, Բերդ քաղաքը և բազմաթիվ գյուղեր, կարմիր աղբյուրները ամբողջությամբ դառնում են կարելի է ասել Ադրբեջանի հսկողության տակ:
Բացի սա, Տավուշում կա մեկ այլ խնդիր, այնտեղ կա ևս երեք երբեմի ադրբեջանական գյուղ, որոնք էլի բնակեցված չեն, ու բնականաբար այդ երեքն էլ են մտնում հանձնվող գյուղերի մեջ, և դրանք տալու դեպքում Ադրբեջանցիները ավելի առաջ են գալու և նստելու են ոչ միայն Ոսկեպարի ճանապարհին, այլև դրանցի ներքև և վերև եղած բաղմաթիվ հատվածներին:
Այսինքն՝ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 70- 80%-ը դառնում է Ադրբեջանի կողմից հսկվող և մեզ համար չօգտագործվող ինչպես այսօր՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը:
Եվ մյուս բնակավայրը Տիգրանաշենն է, ժողովրդին ավելի հայտնի՝ Քյարքին:
Տիգրանաշենը ևս կարևոր ռազմավարական հատվածում է, նախ՝ դեպի Ջերմուկ, Գորիս տանող ճանապարհին է 4,5 կմ երկարությամբ և մոտ 10 կմ լայնությամբ հատված է, որը Ադրբեջանին հանձնելու դեպքում Երասխից, Պարույր Սևակից հետո ամբողջ հատվածը հարվածի տակ է ընկնելու թշնամու կողմից, և այդ մասին բնակավայրերը էլի դատարկվելու են: Իսկ Վերդիով գնացող ճանապարհը շատ վատ վիճակում է և մենք կորցնում ենք ևս մեկ կարևոր ռազմավարական ճանապարհ:
Անկլավները բոլորը կառուցվել են միջպետական ճանապարհի վրա, այսինքն ոչ միայն անկլավներն են հանձնվում, այլև միջպետական ճանապարհները: Հենց այս ճանապարհն է Ադրբեջանին պետք, որը փակելու է և այստեղ ոչ այնքան բնակավայրի հարցն է, որքան ճանապարհի:
Այս ամենի հետ միաժամանակ երբ խոսվում է, որ Արծվաշենն են իրենք պետք է հանձնեն, դա նույնիսկ եթե հանձնեն, չի օգտագործվելու մեր կողմից և Գեղարքունիքի մարզից մինչև Արծվաշեն ճանապարհը 10 կմ է, իսկ Հայաստանում գտնվող անկլավները մի քանի հարյուր մետր են և բնականաբար իրենց համար շատ ավելի հեշտ կլինի զորքեր տեղափոխել անկլավներ: Դրանցի բացի, Արծվաշենը Ռազմավարական որևէ նշանակություն չունի մեզ համար, Արծվաշենը վերցնելով մենք Ադրբեջանական որևէ ճանապարհ չենք փակում, որևէ բնակավայրի համար խնդիր չենք ստեղծում, ռազմավարական որևէ ճնշում չենք գործածում Ադրբեջանի վրա, իսկ վերցնելով ՀՀ-ի տարածքում գտնվող այդ 6 գյուղերը Ադրբեջանը ամբողջությամբ ռազմավարական նշանակության խնդիրներ է ստեղծում մեզ համար»:
Մաշա Մելքոնյան