Թագուհի Թովմասյանն այցելել է տիկին Գայանեին. նա ուղերձ է փոխանցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը երեկ եղել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և այցելել Տիկին Գայանեին։ Թագուհի Թովմասյանը գրառում է արել.«Տիկին Գայանեի տրամադրությունը լավ էր, կամքը՝ ամուր… Խնդրեց փոխանցել իր անունից շնորհակալություններ նախ զոհվածների ծնողներին, ովքեր լուսացնում են Կառավարության շենքի առջեւ, պայքարում են օրուգիշեր, շնորհակալություններ փոխանցեց նաեւ անծանոթ մարդկանց, ովքեր գնացել են Եռաբլուր, իր որդու՝ Ժորա Մարտիրոսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհել: «Ամուր լինենք, պինդ լինենք, հուսով եմ՝ արդարությունը կհաղթի»,- ասաց տիկին Գայանեն:

Անշուշտ, որեւէ մեկի երեխան չպետք է պատասխանատվության ենթարկվի ծնողի արարքների համար, բայց այն խտրականությունը, որ դրսեւորվում է Գայանե Հակոբյանի նկատմամբ, իրապես անընդունելի է:
Ակնհայտ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց: Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս